Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրում «Նանտը» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Մոնպելյեի» նկատմամբ: Դաշտի տերերի հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց Տոգոյի հավաքականի հարձակվող Սերժ Գակպեն:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» երկրորդ հաղթանակը տարավ «Լիգա-1-»ում եւ ունի 7 միավոր:
Ֆրանսիայի առաջնություն, չորրորդ տուր
«Նանտ» - «Մոնպելյե»՝ 1:0
Սերժ Գակպե, 78
«Թուլուզ» - «Էվիան»՝ 1:0
Ադրիեն Ռեգետին, 78
Հեռացում՝ Ալդո Անգուլա, 83 («Էվիան»)
«Կան» - «Ռեն»՝ 0:1
Օլա Տոյվոնեն, 88 (11մ.)
Հեռացում՝ Ն՛Գոլո Կանտե, 29 («Կան»)
«Լանս» - «Ռեյմս»՝ 4:2
Վիլիան Ցիպրիեն, 45, Պաբլո Չավարիա, 47, Յոան Տուժգար, 61 (11մ.), Ադոմո Կուլիբալի, 87 (11մ.) – Աիսա Մենդի, 7, Գաետան Կուրտե, 80
Հեռացում՝ Պրինց Օնիանգ, 24 («Ռեյմս»)
«Լորյեն» - «Գենգամ»՝ 4:0
Բենժամին Յանոտ, 58, Վալենտին Լավին, 80, 90, Ջորդան Այու, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում