23:02  ,  30 օգոստոսի, 2014

«Ռեալի» նախկին կիսապաշտպանը տեղափոխվեց ՔՊՌ

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լասանա Դիարան Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել է Լոնդոնի ՔՊՌ: Այդ մասին հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը:

Ռեդնապը 29-ամյա կիսապաշտպանի հետ աշխատել է անգլիական «Պորտսմուտում», փոխանցում է Daily Mail-ը:

Լասանա Դիարան 2013-ին Մախաչկալայի «Անժիից» էր տեղափոխվել «Լոկոմոտիվ», որից հեռացավ թիմի գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկի հետ կոնֆլիկտի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում