22:33  ,  30 օգոստոսի, 2014

«Չելսիի» լիվերպուլյան 6 գոլերը

Անգլիական Պրեմյեր լիգայի երրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» Լիվերպուլում 6:3 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ:

Լոնդոնցիները շատ վստահ սկսեցին խաղը եւ արդեն երրորդ րոպեին Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստայի եւ սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի գոլերի շնորհիվ ստացել էին 2 գնդակի առավելություն: «Էվերտոնի» երրորդ գոլը խաղի վերջնամասում խփեց «Չելսիի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն, իսկ Դիեգո Կոստան վերջին րոպեին դարձավ նաեւ դուբլի հեղինակ:

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Էվերտոն» - «Չելսի»՝ 3:6

Կեւին Միրալյաս, 45, Ստիվեն Նեյսմիթ, 69, Սամուել Էտո՛Օ, 76 – Դիեգո Կոստա, 1, 90, Բրանիսլավ Իվանովիչ, 4, Շեյմուս Կոլեման, 67 (ինքնագոլ), Նեմանիա Մատիչ, 74, Ռամիրես, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով