22:24  ,  30 օգոստոսի, 2014

Լեւանդովսկու գոլը, Ալոնսոյի նորամուտն ու «Բավարիայի» ոչ ոքին Գելզենկիրխենում

Մյունխենի «Բավարիան» ու Գելզենկիրխենի «Շալկեն» ոչ ոքիով բաժանվեցին գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրում: Գելզենկիրխենում գրանցվեց 1:1 հաշիվը:

Առաջին խաղակեսում լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին առաջ մղեց «Բավարիային», սակայն ընդմիջումից հետո Գերմանիայի հավաքականի պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսը դաշտի տերերին փրկեց պարտությունից: Խոսեպ Գվարդիոլայի թիմի մեկնարկային կազմում առանց փոխարինման խաղաց Մադրիդի «Ռեալից» տեղափոխված Խաբի Ալոնսոն, ով նորամուտը նշեց «Բավարիայում»:  

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Շալկե» - «Բավարիա»՝ 1:1

Բենեդիկտ Հյովեդես, 63 – Ռոբերտ Լեւանդովսկի, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս