22:05  ,  30 օգոստոսի, 2014

Ֆալկաոն հայտնել է «Ռեալ» տեղափոխվելու մասին՝ քիչ անց հեռացնելով գրառումը (ֆոտո)

«Մոնակոյի» ու Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն թվիթերյան էջում հայտնել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին:

«Երազանքս իրականացավ: Հալա Մադրիդ»,- գրել է 28-ամյա հարձակվողը, ով րոպեներ անց հեռացրել է գրառումը, փոխանցում է Get French Football News-ը:

Հիշեցնենք, որ Ֆալկաոն վաղուց է ցանկանում տեղափոխվել Արքայական ակումբ: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում