21:26  ,  30 օգոստոսի, 2014

Եվրոպայի չեմպիոնը նոկաուտի ենթարկեց հայ բռնցքամարտիկ Լեոն Հարթին

Գերմանիայի Հալե քաղաքում օգոստոսի 30-ին կայացավ գերմանահայ բռնցքամարտիկ Լեոն Հարթի (Լեւոն Հակոբյան, ծնվել է 1988-ին) հերթական կառուցողական մենամարտը: 

Հայ բռնցաքամարտիկի մրցակիցն էր գերծանր քաշային կարգում IBF վարկածով Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Մուրադ Գասիեւը, ով չորրորդ ռաունդում հաղթեց նոկաուտով: Հարթը բավական ակտիվ էր մեկնարկային ռաունդներում, սակայն չորրորդ ռաունդում բաց թողեց երկու ուժգին հարված՝ հայտվելով ռինգի հատակին: 

Հիշեցնենք, որ սա հայ բռնցքամարտիկի կառուցողական վերջին՝ 10-րդ մենամարտն է. նա արդեն  հնարավորություն ունի մենամարտելու չեմպիոնական գոտիների համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում