19:53  ,  30 օգոստոսի, 2014

«Մանչեսթեր Սիթիի» տնային պարտությունը

Անգլիական Պրեմյեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը նվազագույն հաշվով պարտվեց «Սթոք Սիթիին»: Հյուրերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց սենեգալցի հարձակվող Մամե Դիուֆը, ով վերջերս գերմանական «Հանովերից» է տեղափոխվել «Սթոք Սիթի»:

Սա «Մանչեսթեր Սիթիի» առաջին պարտությունն էր Անգլիայի այս առաջնությունում, իսկ «Սթոք Սիթին» տարավ առաջին հաղթանակը:

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Սթոք Սիթի»՝ 0:1

Մամե Դիուֆ, 58

«Նյուքասլ» - «Քրիսթալ Փելաս»՝ 3:3

Դարլի Յանմատ, 37, Ռոլանդո Աարոնս, 73, Մայք Ուիլյամսոն, 89 – Դուայթ Գեյլ, 1, Ջենսոն Պանչոն, 48, Ուիլֆրիդ Զահա, 90+6

«Վեստ Հեմ» - «Սաութհեմփթոն»՝ 1:3

Մարկ Նոբլ, 27 Մորգան Շնեյդերլին, 45, 68, Գրացիանո Պելե, 83 

«Սուոնսի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 3:0

Նատան Դայեր, 2, 71, Ուեյն Ռոթլեջ, 24

ՔՊՌ - «Սանդերլենդ»՝ 1:0

Չերլի Աուստին, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում