18:54  ,  30 օգոստոսի, 2014

«Սպարտակը» պարտվեց Պերմում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Պերմում 0:2 հաշվով պարտվեց «Ամկարին»: Դաշտի տերերը խաղակեսերից յուրաքանչյուրում խփեցին մեկ գոլ:

«Ամկարը» տարավ առաջին հաղթանակը, իսկ առանց վնասվածքից վերականգնվող Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի խաղացող «Սպարտակը» կրեց երկրորդ պարտությունը: Մոսկվայի թիմն ունի 12 միավոր եւ «Դինամոյի» հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:

Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Ամկար» - «Սպարտակ»՝ 2:0

Իգոր Կիրեեւ, 45, Գեորգի Պեեւ, 83

«Մորդովիա» - «Տորպեդո»՝ 1:0

Եվգենի Լուցոնկո, 21

Հեռացում՝ Իգոր Շիտով, 59 («Մորդովիա»)

 

«Արսենալ» - «Կուբան»՝ 0:1

Գեորգե Բուկուր, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում