18:31  ,  30 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Սոնգը «Բարսելոնայից» տեղափոխվեց Անգլիա

«Բարսելոնայի» եւ Կամերունի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Սոնգը կարիերան կշարունակի Լոնդոնի «Վեստ Հեմում», հաղորդում է կատալոնական ակումբի կայքը:

Անգլիական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում:

Սոնգը 2012-ին Լոնդոնի «Արսենալից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսեր չէր կապում նրա հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում