18:15  ,  30 օգոստոսի, 2014

Ռոնալդուն բաց կթողնի «Աթլետիկոյի» ու «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղերը

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալին» չի օգնի իսպանական Պրիմերայի առաջիկա 2 խաղերում, գրում է Marca-ն:

29-ամյա հարձակվողը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից, այդ պատճառով Արքայական ակումբի մարզչական շտաբը որոշել է նրան 18 օրով ազատել առաջիկա պաշտոնական խաղերից: Ռոնալդուն բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղը (օգոստոի 31) եւ «Աթլետիկոյի» հետ մադրիդյան դերբին (սեպտեմբերի 13):

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն Ռոնալդուին ազգային թիմ չէր հրավիրել առաջիկա խաղերի համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում