17:36  ,  30 օգոստոսի, 2014

Դի Մարիան նույնպես հաղթանակ չբերեց Վան Գալին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է միավորներ կորցնել ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում: Երրորդ տուրում մանչեսթերցիները հյուրընկալվելիս 0:0 հաշվով ավարտեցին Պրեմյեր լիգայի նորեկ «Բարնլիի» հետ խաղը:

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկայն կազմում 70 րոպե խաղաց Մադրիդի «Ռեալից» տեղափոխված արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով նորամուտը նշեց Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի նախորդ 2 տուրերում մանչեսթերցիները պարտվել էին ուելսյան «Սուոնսիին» եւ ոչ ոքի էին խաղացել «Սանդերլենդի» հետ: Թիմը պաշտոնական խաղերում դեռ չի հաղթել նորանշանակ մարզիչ Լուի վան Գալի գլխավորությամբ, իսկ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 0:4 հաշվով սենսացիոն պարտություն էր կրել երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Միլթոն Քինս Դոնս» ակումբից:

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Բարնլիի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:0

 

 

 



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում