17:20  ,  30 օգոստոսի, 2014

Ռոնալդինյոն ընտրեց Հնդկաստանը

Բրազիլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարիերան կշարունակի Հնդկաստանում:

The Indian Express-ի համաձայն՝ հնդկական «Չենան» ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 34-ամյա ֆուտբոլիստին: Այդ ընթացքում բրազիլացին կստանա 4.6 միլիոն եվրո: Դա կդառնա հնդկական ֆուտբոլի ամենաթանկ գործարքը: «Չենան» ակումբը հոկտեմբերին ելույթները կսկսի Հնդկաստանի ուժեղագույնների լիգայում: 

Հիշեցնենք, որ այժմ Ռոնալդինյոն ազատ գործակալի կարգավիճակում է: Նրա նախորդ ակումբը բրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» էր, որի կազմում կիսապաշտպանը խաղում էր 2012-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում