16:42  ,  30 օգոստոսի, 2014

Գվարդիոլան ու Ռիբերին բանտում տեսակցել են «Բավարիայի» նախկին նախագահին

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եւ թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին բանտում տեսակցել են մյունխենյան ակումբի նախկին նախագահ Ուլի Հյոնեսին, որը եկամուտները թաքցնելու, հարկերից խուսափելու եւ ֆինանսական մեքենայությունների համար դատապարտվել է 3 ու կես տարվա ազատազրկման, հաղորդում է Bild-ը: Հենց Հյոնեսի նախաձեռնությամբ է «Բարսելոնայի» նախկին մարզիչը զբաղեցրել «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում