15:49  ,  30 օգոստոսի, 2014

Մուտկո. Կապելոն աշխատավարձ չի ստանում արդեն երեք ամիս

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն աշխատավարձ չի ստացել արդեն երեք ամիս եւ ափսոսանք է հայտնել Ռուսաստանի ֆուտբոլային միության պատճառով ստեղծված իրավիճակի համար, հաղորդում է itar-tass-ը:

«Կողքից ոչ ոք չի վճարի մարզիչների աշխատավարձը: Դա Ռուսաստանի ֆուտբոլային միության ներքին գործն է: Աշխարհի առաջնությունում հանդես գալու համար հավաքականը ստացել է 8 միլիոն դոլար: Առանց դրա էլ թիմի բյուժեն փոքր չէ: Անհասկանալի է, թե ինչու չի վճարվել աշխատավարձը»,- ասել է Մուտկոն:

Ֆաբիո Կապելոն եւ ՌՖՄ-ի ներկայացուցիչները այս թեմայով մեկնաբանություն չեն արել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում