15:29  ,  30 օգոստոսի, 2014

Դի Մարիան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում

Մադրիդի «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ընդգրկված է հոլանդացի Լուի վան Գալի ղեկավարած թիմի մեկնարկային կազմում: Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի Պրեմյեր լիգայի նորեկ «Բարնլիին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:45-ին:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա – Ջոունս, Էվանս, Բլեքեթ – Վալենսիա, Ֆլեթչեր, Դի Մարիա, Մատա, Յանգ – Ռունի, Վան Պերսի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում