14:40  ,  30 օգոստոսի, 2014

Իսպանիայում մեկնարկում է բասկետբոլի աշխարհի առաջնությունը

Իսպանիայում օգոստոսի 30-ին մեկնարկում է բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունը: 24 հավաքականներ կպայքարեն տիտղոսի համար: Աշխարհի առաջնություններում առաջին անգամ հանդես կգան Ուկրաինան եւ Ֆինլանդիան: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի ԱՄՆ-ի հավաքականը, որը չորս տարի առաջ Թուրքիայում վերադարձրեց չեմպիոնական կոչումը 12 տարվա ընդմիջումից հետո: 2010թ. առաջնության եզրափակիչում ամերիկացիները հաղթեցին Թուրքիային:

A խումբ, Գրանադա

Իսպանիա, Սերբիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Եգիպտոս, Իրան

B խումբ, Սեւիլիա

Հունաստան, Խորվաթիա, Արգենտինա, Պուերտո Ռիկո, Ֆիլիպիններ, Սենեգալ

C խումբ, Բարակալդո

ԱՄՆ, Թուրքիա, Ուկրաինա, Դոմինիկանա, Ֆինլանդիա, Նոր Զելանդիա

D խումբ, Լաս Պալմաս

Լիտվա, Ավստրալիա, Սլովենիա, Անգոլա, Հարավային Կորեա, Մեքսիկա

Խմբային փուլի հանդիպումները կավարտվեն սեպտեմբերի 4-ին: 1/8 եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 6-7-ին, քառորդ եզրափակիչը՝ սեպտեմբերի 9-10-ին, կիսաեզրափակիչը՝ սեպտեմբերի 11-12-ին, երրորդ տեղի խաղը՝ սեպտեմբերի 13-ին, եզրափակիչը՝ սեպտեմբերի 14-ին: 1/8, 1/4, 1/2 եզրափակիչի հանդիպումները կանցկացվեն Մադրիդում եւ Բարսելոնայում, երրորդ տեղի խաղն ու եզրափակիչը՝ Մադրիդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում