14:23  ,  30 օգոստոսի, 2014

Հարձակվող Մաջիդ Ուորիսը կմնա Մոսկվայի «Սպարտակում»

Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվել է 4 միլիոն եվրոյով ֆրանսիական «Լիլին» վաճառել հարձակվող Մաջիդ Ուորիսին (Գանա): Անցած մրցաշրջանը վարձակալությամբ ֆրանսիական «Վալանսյենում» անցկացրած 22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում էր մնալ Ֆրանսիայում, սակայն համաձայնել է մինչեւ ձմեռային տրանսֆերային պատուհանը խաղալ  ռուսական ակումբում:

Ֆրանսիայի անցած առաջնությունում Ուորիսը 16 խաղում խփել է 9 գնդակ: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Ուորիսը մասնակցել է երեք հանդիպման՝ միայն մեկ խաղում լինելով մեկնարկային կազմում, հաղորդում է itar-tass-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում