13:12  ,  30 օգոստոսի, 2014

Ռմբակոծվել է «Շախտյորի» մարզաբազայի գլխավոր մասնաշենքը (ֆոտո)

Երկու արկերի պայթյունից ոչնչացվել է Դոնեցկի «Շախտյորի» մարզաբազայի գլխավոր մասնաշենքը: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է եւ լուսանկարներ է տեղադրել «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը: Մինչեւ ռազմական գործողությունների սկսվելը այս մասնաշենքում էր ապրում եւ վերականգնվում ուկրաինական ակումբի գլխավոր թիմը:

«Շախտյորի» թիմն այժմ տեղակայվել է Կիեւում, իսկ տնային հանդիպումներն անցկացնում է Լվովում: Ավելի վաղ ռմբակոծվել էր նաեւ «Շախտյորի» «Դոնբաս Արենա» ստադիոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում