12:51  ,  30 օգոստոսի, 2014

Bild. Այսօր Կագավան բուժզննում կանցնի «Բորուսիայում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն, հաղորդում է Bild-ը։

25-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 30-ին բուժզննում կանցնի գերմանական ակումբում, ինչից հետո կկնքի չորս տարվա պայմանագիր։ Ճապոնացու տրանսֆերի համար դորտմունդցիները կվճարեն 8 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Կագավան 2010-ից 2012 թվականներին հանդես է եկել «Բորուսիայում»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում