12:20  ,  30 օգոստոսի, 2014

Sports.kz. Արզումանյանը եւ Պիզելին՝ եվրագավաթների խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Sports.kz-ն ներկայացրել է եվրագավաթներին մասնակցած ղազախական ակումբների ֆուտբոլիստներից կազմած խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել են նաեւ «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը եւ կիսապաշտպան Մարկոս Պիզելին։

«Ընդհանուր առմամբ ոչ մի դժգոհություն չի կարող լինել Արզումանյանի խաղի վերաբերյալ։ Հայ ֆուտբոլիստն օգտակար էր նաեւ հարձակման գծում՝ թիմակիցներին բավականին որակյալ օգնություն ցույց տալով։

Արդարացի չէր լինի Մարկոսին չընդգրկել խորհրդանշական հավաքականում»,- գրում է ղազախական կայքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ապաքինվում են վնասվածքից։
Лучший выбор для еврокубков

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով