11:56  ,  30 օգոստոսի, 2014

Գաիսկա Գարիտանո. Այդ անառակի զավակներն «Աթլետիկոյում» ֆուտբոլ չեն խաղում, միայն պայքարում են

«Էյբարի» գլխավոր մարզիչ Գաիսկա Գարիտանոն սուր քննադատության է ենթարկել Մադրիդի «Աթլետիկոյին», որի հետ կհանդիպի Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում։ Դա տեղի է ունեցել թիմի մարզման ժամանակ։

«Այդ անառակի զավակները խախտում են կաննոները, սակայն արդյունքում հեռացնում են քեզ։ Նրանք ֆուտբոլ չեն խաղում։

«Աթլետիկոյի» համար միեւնույնն է, թե ինչպես են նրանք խաղացել։ Նրանց համար կարեւոր է միայն քրտինքը, արյունը եւ արդյունքը։ Այդ ֆուտբոլիստների գլխում խաղը չէ, այլ միայն պայքարը»,- Գարիտանոյի խոսքը մեջբերում է marca-ն։

«Աթլետիկո» - «Էյբար» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով