11:28  ,  30 օգոստոսի, 2014

Ռոնալդու. Մոուրինյոյի ժամանակ «Ռեալում» վատ մթնոլորտ էր

Մարզիչներից ընկերություն եմ անում միայն Ալեքս Ֆերգյուսոնի հետ, ասել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Աշխարհի եւ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը խոսել է Արքայական ակումբում եղած մթնոլորտի մասին, երբ «Ռեալը» գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն։

«Աշխատել եմ Մանուել Պելեգրինիի եւ Կարլո Անչելոտիի հետ, ում հետ լավ հարաբերություններ ունեմ։ Սակայն ֆուտբոլ եմ խաղում ոչ թե ընկերներ ձեռք բերելու, այլ հաջողության հասնելու համար։

Մոուրինյոյի ժամանակ «Ռեալում» վատ մթնոլորտ էր, բարդ ժամանակաշրջան եւ իրավիճակներ՝ կապված երկրպագուների եւ ֆուտբոլիստների հետ»,- 29-ամյա պորտուգալացու խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը 2013 թվականից գլխավորում է Կարլո Անչելոտին, իսկ Մոուրինյոն վերադարձել է Լոնդոնի «Չելսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում