11:11  ,  30 օգոստոսի, 2014

Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը կհանդիպի միանձնյա առաջատարի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup մրցաշարի չորրորդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարն ունի 1.5 միավոր, իսկ իտալացին միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Կարուանան հաղթել է բոլոր պարտիաներում։

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը չորրորդ տուրում սպիտակներով կխաղա բուլղարացի Վեսելին Տոպալովի, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրան սեւերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Sinquefield Cup, չորրորդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) 

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Մրցաշարային աղյուսակ 

Ֆաբիանո Կարուանա՝ 3

Լեւոն Արոնյան՝ 1.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 1.5

Մագնուս Կարլսեն՝ 1

Հիկարու Նակամուրա՝ 1

Վեսելին Տոպալով՝ 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով