10:54  ,  30 օգոստոսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Այաքսը» համաձայնության եկան

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Ամստերդամի «Այաքսը» համաձայնեցրել են Հոլանդիայի հավաքականի պաշտպան Դեյլի Բլինդի տրանսֆերը։

De Telegraaf-ի համաձայն՝ անգլիական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 18 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Հոլանդացին Անգիայի 20-ակի չեմպիոնի հետ համաձայնեցրել է գործարքի վերջին մանրամասները։ Սպասվում է, որ տրանսֆերի մասին կհաղորդվի սեպտեմբերի 1-ին։

Հիշեցնենք, որ Դեյլի Բլինդը Հոլանդիայի հավաքականի կազմում մասնակցել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում