10:27  ,  30 օգոստոսի, 2014

Յուրգեն Կլոպ. Ակնհայտ է, որ գերազանցում էինք մրցակցին

Առաջին տուրում կրած պարտությունից հետո այս հանդիպումն ամենահաճելիներից չէր, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ մեկնաբանելով «Աուգսբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում։

«Վատ հանդիպում չանցկացրինք եւ ակնհայտ է, որ գերազանցում էինք մրցակցին։ Լավ էինք գրոհում եւ ճիշտ ժամանակին խփում գոլեր։ Միայն երրորդ գոլից հետո մոռացանք պաշտպանության մասին։

Ընդհանուր առմամբ, լավ պահեր էինք ստեղծում եւ կարող էինք նաեւ չորրորդ գնդակը խփել»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ դորտմունդցիներն այդ խաղում հաղթեցին 3։2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում