09:53  ,  30 օգոստոսի, 2014

Զավեշտալի կրկնակի հեռացում՝ Պարագվայից

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել ֆուտբոլի Հարավամերիկյան գավաթի խաղարկության առաջին շրջանի՝ պարագվայական «Ջեներալ Դիաս» եւ չիլիական «Կոբրեսալ» ակումբների միջեւ հանդիպման ժամանակ։ 

Հյուրերի հակագրոհի ժամանակ ծեծկռտուք են սարքել պարագվայական ակումբի պաշտպաններ Անգել Վերան եւ Գուստավո Տորանցոն, ովքեր մրցավարի կողմից հեռացվել են խաղադաշտից։

Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում