09:34  ,  30 օգոստոսի, 2014

US Open. Ֆեդերերը նույնպես երրորդ շրջանում է

Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:4, 6:4, 6:4 հաշվով հաղթել է ավստրալացի Սամուել Գրոտին եւ դուրս եկել երրորդ շրջան։

Հաջորդ փուլում են նաեւ չեխ Թոմաշ Բերդիխը, իսպանացի Դավիդ Ֆերերը, ֆրանսիացի Գաել Մոնֆիսը եւ Ռիշար Գասկեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երրորդ շրջան էր դուրս եկել նաեւ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում