09:15  ,  30 օգոստոսի, 2014

«Վեստ Հեմը» կվարձակալի «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Կատալոնական «Բարսելոնայի» կամերունցի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգն օգոստոսի 29-ի երեկոյան ժամանել է Լոնդոն, որտեղ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի անգլիական «Վեստ Հեմի» հետ, հաղորդում է Daily Mail-ը։

26-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա անգլիական ակումբում։ Սոնգն Անգլիայում հանդես է եկել «Չարլթոնի» եւ «Արսենալի» կազմում, իսկ 2012-ի ամռանը 19 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվել կատալոնական ակումբ։ Կամերունցին այդպես էլ չկարողացավ հաստատվել «Բարսելոնայի» հիմնական կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում