02:36  ,  30 օգոստոսի, 2014

Կարուանան հաղթեց նաեւ աշխարհի չեմպիոն Կարլսենին

Իտալացի Ֆաբիանո Կարուանան սեւ ֆիգուրներով պարտության մատնեց նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup-ի երրորդ տուրի պարտիայում Կարլսենը ստիպված էր պարտությունն ընդունել 34-րդ քայլում: Կարուանան երեք տուրերում տարել է նույնքան հաղթանակ եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կարլսենը վաստակել է 1 միավոր:

Հիշեցնենք, որ երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Երկու շախմատիստներն էլ ունեն 1,5-ական միավոր եւ կիսում են երկրորդ տեղը:

Ամերիկացի Հիկարու Նակամուրան սեւերով պարտվեց բուլղարացի Վեսելին Տոպալովին: Նրանք վաստակել են մեկական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով