01:56  ,  30 օգոստոսի, 2014

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանը պարտվեց

ՖԻԴԵ-ի երկրորդ համար, Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը պարտություն կրեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup-ի երրորդ տուրում: Մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն էր, որը սպիտակներով առավելության հասավ 38-րդ քայլում: Վաշյե-Լագրավը վաստակեց 1.5 միավոր եւ հավասարվեց Լեւոն Արոնյանին: 

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա), Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) պարտիաները շարունակվում են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով