23:11  ,  29 օգոստոսի, 2014

Տորեսը «Միլանում» կխաղա վարձակալությամբ

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսն իտալական «Միլանում» հանդես կգա վարձակալությամբ, հաղորդում է անգլիական ակումբի կայքը: Տորեսը «Միլանում» կխաղա առաջիկա երկու տարիներին:

Ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Իտալիայում: Գործարքի ֆինանսական կողմը պաշտոնապես դեռ չի հրապարակվել: Բրիտանական մամուլի տվյալներով, «Միլանը» կարող է ֆուտբոլիստին վճարել տարեկան 5,7 միլիոն ֆունտ: «Չելսիում» ֆուտբոլիստը ստանում էր տարեկան 8 միլիոն ֆունտ ստերլինգ: Աշխատավարձի չափը կպահպանվի, իսկ տարբերությունը կփոխհատուցի «Չելսին»:

Տորեսը 2011թ. հունվարին էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Չելսի» 50 միլիոն ֆունտ ստերլինգով: 172 հանդիպումներում Տորեսը 45 գնդակ է խփել լոնդոնյան թիմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում