23:02  ,  29 օգոստոսի, 2014

Հոլանդիայի հավաքականը՝ Գուս Հիդինկի վարկածով

Աշխարհի առաջնությունից հետո Լուի վան Գալին Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինած Գուս Հիդինկը հրապարակել է Բրազիլիայում բրոնզե մեդալներ նվաճած թիմի կազմը, որը սեպտեմբերի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Իտալիայի հետ, իսկ սեպտեմբերի 9-ին Չեխիայի հետ խաղով կմեկնարկի Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում, հաղորդում է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Հոլանդիայի հավաքական

Դարպասապահներ. Յասպեր Սիլեսեն («Այաքս»), Թիմ Քրուլ («Նյուքասլ»), Իերուն Զուտ (ՊՍՎ):

Պաշտպաններ. Դեյլի Բլինդ, Ջոել Վելտման (երկուսն էլ՝ «Այաքս»), Դարիլ Յանմատ («Նյուքասլ»), Մարտինս Ինդի («Պորտու»), Էրիկ Պիտերս («Սթոք Սիթի»), Պաուլ Վերհեգ («Աուգսբուրգ»), Ռոն Վլար («Աստոն Վիլա»), Ստեֆան դե Վրեյ («Լացիո»):

Կիսապաշտպաններ. Իբրահիմ Աֆելայ («Օլիմպիակոս»), Յորդի Կլասի («Ֆեյենորդ»), Լերոյ Ֆեր (ՔՊՌ), Նայջել դե Յոնգ («Միլան»), Դավի Կլասեն («Այաքս»), Ուեսլի Սնեյդեր («Գալաթասարայ»), Ռաֆայել վան դեր Վարտ («Համբուրգ»), Ջորջինյո Վեյնալդում (ՊՍՎ):

Հարձակվողներ. Մեմֆիս Դեպայ (ՊՍՎ), Կլաս-Յան Հունտելար («Շալկե»), Դիրկ Կայտ («Ֆեներբահչե»), Ջերմեյն Լենս («Դինամո Կիեւ»), Ռոբին վան Պերսի («Մանչեսթեր Յունայթեդ»), Արյեն Ռոբեն («Բավարիա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս