22:22  ,  29 օգոստոսի, 2014

Դուգլաս Պերեյրան 5 տարվա պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ (ֆոտո)

«Բարսելոնան» պաշտոնապես ձեւակերպեց բրազիլական «Սան Պաուլուի» պաշտպան Դուգլաս Պերեյրայի տեղափոխությունը, հաղորդում է fcbarcelona-ն: 24-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ: Տրանսֆերի համար «Բարսելոնան» վճարել է 4 միլիոն եվրո: Եվս 1,5 միլիոն եվրո «Սան Պաուլուն» կստանա, եթե Դուգլաս Պերեյրան անցկացնի սահմանված քանակով հանդիպումներ: «Սան Պաուլուում» Դուգլաս Պերեյրան երեք տարում մասնակցել է 95 խաղի՝ խփելով 4 գոլ:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում