21:43  ,  29 օգոստոսի, 2014

Գվարդիոլա. «Բավարիային» պետք է Խաբի Ալոնսոյի նման խելացի խաղացող

Խաբի Ալոնսոն շատ խելացի ֆուտբոլիստ է, ասել է Մյունխենի «Բավարիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ մեկնաբանելով իսպանացի խաղացողի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալից» գերմանական ակումբ:

«Ալոնսոն շատ փորձառու ֆուտբոլիստ է, նա ամեն ինչ տեսել է: Նա իսկական պրոֆեսիոնալ է եւ կօգնի «Բավարիային»: Սա հրաշալի գործարք է: Ես շատ ուրախ եմ, որ նա այստեղ է: «Բավարիային» պետք են Ալոնսոյի նման խելացի ֆուտբոլիստներ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Ալոնսոն «Բավարիայի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Նրա տրանսֆերի արժեքը 10 միլիոն եվրո է: Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 10 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս