21:16  ,  29 օգոստոսի, 2014

Լուի վան Գալ. Ես չեմ որոշում ակումբի տրանսֆերային քաղաքականությունը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստովանել է, որ ակումբի տրանսֆերային քաղաքականությունում վերջին խոսքի իրավունքն իրենը չէ: Վան Գալը միայն իր կարծիքն է հայտնում, իսկ որոշումներ ընդունում է ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը, որը ղեկավարում է գործընթացը:

«Ես չգիտեմ, թե մինչեւ երկուշաբթի ինչ տեղի կունենա տրանսֆերների հարցում: Ես ընդամենը կարծիք եմ հայտնում, որոշումներ չեմ ընդունում: Իհարկե, ես կասեմ, թե որ ֆուտբոլիստին եմ ցանկանում տեսնել կազմում, իսկ ով պետք է հեռանա: Բայց հետագա ընթացքը կախված է Վուդվորդից: Ես չեմ միջամտում»,- Վան Գալի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ծախսել է 132 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գնելով Լյուկ Շոուին, Մարկոս Ռոխոյին, Անդեր Էրերային եւ Անխել Դի Մարիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում