20:27  ,  29 օգոստոսի, 2014

Ֆաբիո Կապելոյի աշխատավարձը չեն վճարել

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի աշխատավարձը չեն վճարել արդեն երկու ամիս: Նույնը վերաբերում է նաեւ հավաքականի մարզչական եւ վարչական շտաբի անդամներին, հաղորդում է Sport-express-ը:

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պատրաստվում էր աշխատավարձը վճարել 2014թ. աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի ելույթների համար ՖԻՖԱ-ից ստացած գումարներով: Սակայն իրավիճակը չի փոխվել, թեեւ ՖԻՖԱ-ի փոխանցումները արդեն պետք է ստացված լինեին: Կապելոն ազգային հավաքականների ամենաբարձր վարձատրվող մարզիչն է աշխարհում: Նրա տարեկան աշխատավարձը 6,7 միլիոն ֆունտ ստերլինգ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում