19:50  ,  29 օգոստոսի, 2014

«Ուրալը» պարտվեց Էդգար Մանուչարյանի հետ

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Գրոզնիի «Թերեկի» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության 6-րդ տուրը: «Ուրալը» պարտվեց նվազագույն հաշվով: Միակ գնդակը խփեց Օլեգ Իվանովը:

«Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին: Հարձակվող Արսեն Հովհաննիսյանը մնաց «Ուրալի» պահեստայինների նստարանին:

«Թերեկը» 13 միավորով բարձրացավ ընթացիկ երկրորդ տեղ: «Ուրալը» հինգ պարտությունից հետո 1 միավորով 14-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Ուրալ» - «Թերեկ»՝ 0:1

Օլեգ Իվանով, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում