18:26  ,  29 օգոստոսի, 2014

Ռոնալդու. Եթե ասեմ այն ամենն, ինչ մտածում եմ Մեսիի «Ոսկե գնդակի» մասին՝ ինձ կդատեն

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կասկածի տակ է դրել 2014թ. աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին շնորհելու արդարացիությունը, փոխանցում է dailymail-ը:

«Եթե ես ասեմ այն ամենն, ինչ մտածում են Մեսիի «Ոսկե գնդակի» մասին՝ ինձ կդատեն եւ կբանտարկեն: Ես չեմ կարող ազնիվ լինել այս թեմայով»,- պորտուգալական հեռուստաընկերություններից մեկի եթերում ծիծաղելով ասել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում