18:18  ,  29 օգոստոսի, 2014

Վլադիմիր Պուտին. Հույս ունեմ՝ Ռուսաստանը չի զրկվի ԱԱ-2018-ից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը միջազգային քաղաքականության պատճառով չի զրկվի ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման իրավունքից, հաղորդում է Gazeta-ն:

«ՖԻՖԱ-ն արդեն ասել է, որ ֆուտբոլը, սպորտը դուրս են քաղաքականությունից: Կարծում եմ, որ սա է միակ ճիշտ մոտեցումը: Հույս ունեմ, որ Ռուսաստանի չի զրկվի աշխարհի առաջնությունից»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Ղրիմը Ռուսաստանին միացնելուց եւ Դոնբասում ընթացող ռազմական գործողությունների պատճառով ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք երկրների քաղաքական գործիչներ ՖԻՖԱ-ից պահանջում են Ռուսաստանին զրկել ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: ՖԻՖԱ-ն այս հարցը չի դարձրել քննարկման առարկա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում