17:37  ,  29 օգոստոսի, 2014

Դել Բոսկեն Պիկեին եւ Տորեսին չի հրավիրել հավաքական

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հրապարակել է թիմի կազմը, որը կպատրաստվի առաջիկա երկու հանդիպումներին: Սեպտեմբերի 4-ին իսպանացիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին Մակեդոնիայի դեմ խաղով կմեկնարկեն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:

Դել Բոսկեն թիմ չի հրավիրել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին եւ «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսին, հաղորդում է reuters-ը:

Դարպասապահներ. Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Դավիդ Դե Խեա  («Մանչեսթեր Յունայթեդ»), Կիկո Կասիլյա («Էսպանյոլ»):

Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Սերխիո Ռամոս (երկուսն էլ՝ «Ռեալ»), Խուանֆրան («Աթլետիկո»), Ռաուլ Ալբիոլ («Նապոլի»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Միկել Սան Խոսե («Աթլետիկ»), Մարկ Բարտրա, Խորդի Ալբա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»):

Կիսապաշտպաններ. Սերխիո Բուսկետս, Պեդրո, Անդրես Ինյեստա (բոլորն էլ՝ «Բարսելոնա»), Սանտի Կասորլա («Արսենալ»), Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի»), Անդեր Իտուրասպե («Աթլետիկ»), Իսկո («Ռեալ»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի), Կոկե, Ռաուլ Գարսիա (երկուսն էլ՝ «Աթլետիկո»):

Հարձակվողներ. Դիեգո Կոստա («Չելսի»), Պակո Ալկասեր («Վալենսիա»):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով