17:23  ,  29 օգոստոսի, 2014

«Բավարիայի» ֆուտբոլիստը բուժզննում անցավ «Սպարտակում»

Մյունխենի «Բավարիայի» եւ Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին բուժզննում է անցել Մոսկվայի «Սպարտակում», հաղորդում է Sovsport-ը: Սպասվում է, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը 22-ամյա Շաքիրին կդառնա ռուսական թիմի ֆուտբոլիստ: Նրա տրանսֆերի արժեքը գնահատվում է 17,6 միլիոն ֆունտ ստերլինգ: «Բավարիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չէր ցանկացել թիմում պահել Շաքիրիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում