17:17  ,  29 օգոստոսի, 2014

Պրեմյեր լիգայի ռեկորդը. 1,2 միլիարդ դոլար՝ տրանսֆերի համար

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբները ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել են 1,2 միլիարդ դոլար կամ 725 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Championat-ը՝ հղում անելով Deloitte-ի ուսումնասիրությանը:

Սա ռեկորդային ցուցանիշ է Պրեմյեր լիգայի համար: Տրանսֆերային պատուհանի փակվելուց չորս օր առաջ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է 100 միլիոն ֆունտով: Այդ գումարը կարող է աճել, քանի որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը հնարավոր են նոր տեղափոխություններ: Անցած մրցաշրջանում տրանսֆերների 20 տոկոսը կայացել էր հենց վերջին օրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով