16:28  ,  29 օգոստոսի, 2014

Մոուրինյոն կարող է հանգիստ քնել վիճակահանությունից հետո (ծաղրանկար)

Օգոստոսի 28-ին կայացել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, եւ Եվրոպայի ուժեղագույն 32 ակումբները բաժանվել են 8 խմբերի։

Վիճակահանությանն անդրադարձել է նաեւ հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին։

Ծաղրանկարում ներկայացվում է, թե ինչպես է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանգիստ քնում, քանի որ թիմը հայտնվել է թույլ խմբում՝ «Շալկեի», «Սպորտինգի» եւ «Մարիբորի» հետ։

Խմբային փուլի առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 16-ին եւ 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում