16:10  ,  29 օգոստոսի, 2014

«Ռեալը» Նեգրեդոյի համար առաջարկել է 20 միլիոն եվրո

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։

El Confidencial-ի համաձայն՝ Արքայական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 20 միլիոն եվրո։ Հարձակվողի հարաբերություններն Անգլիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի հետ լարված են։

Նեգրեդոն «Ռեալի» երկրորդ թիմում հանդես է եկել 2005-ից 2007 թվականներին։ 2013-ի ամռանը նա 25 միլիոն եվրոյով «Սեւիլիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում