15:50  ,  29 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Խաբի Ալոնսոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», հաղորդում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

32-ամյա ֆուտբոլիստը բուժզննում անցնելուց հետո երկու տարվա պայմանագիր է կնքել մյունխենյան ակումբի հետ։ Իսպանացու տրանսֆերային արժեքը կազմել է 10 միլիոն եվրո։ Ալոնսոն նոր ակումբում կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Արքայական ակումբում հանդես էր գալիս 2009 թվականից։ «Ռեալում» նա մասնակցել է 236 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում