15:05  ,  29 օգոստոսի, 2014

ՈւԵՖԱ-ն կաշառակեր խոզ է. «Լեգիայի» երկրպագուների պաստառը (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի՝ ղազախական «Ակտոբեի» հետ պատասխան հանդիպման ժամանակ լեհական «Լեգիայի» երկրպագուները դժգոհել են ՈւԵՖԱ-ի՝ իրենց սիրելի թիմին Չեմպիոնների լիգայից որակազրկելու որոշման դեմ, հաղորդում է Gazeta Pressball-ը։

Նրանք հսկայական պաստառ են ցուցադրել՝ ՈւԵՖԱ-ի էմբլեմով խոզ, որի վերնաշապիկին կա նաեւ եվրոյի նշանը։ Պաստառի վրա գրված էր. «Որովհետեւ ֆուտբոլը կարեւոր չէ, ամեն ինչ որոշում է փողը»։

Հիշեցնենք, որ «Լեգիան» երկու խաղերի արդյունքով 6։1 հաշվով հաղթել էր շոտլանդական «Սելթիկին», սակայն երկրորդ խաղում որակազրկում ունեցող ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս բերելու պատճառով պատժվեց։ Լեհական ակումբին գրանցվեց տեխնիկական պարտություն, որը Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլ է դուրս բերել «Սելթիկին»։

Перфоманс фанов Легии против УЕФА:

Перфоманс фанов Легии против УЕФА:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով