14:16  ,  29 օգոստոսի, 2014

Եվրո-2016. Դանիա - Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 33.5 եվրո

2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի՝ Հայաստանի եւ Դանիայի հավաքականների միջեւ հանդիպման տոմսերի արժեքն է 250 դանիական կրոն (33.5 եվրո), հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի հավաքականի համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Պարկեն» ստադիոնի մերձակայքում գտնվող տոմսարկղից խաղի օրը՝ սեպտեմբերի 7-ին։ Հայ երկրպագուներին հատկացվել է ստադիոնի D տրիբունայի D1 սեկցիան։ 

Դանիայի ժամանակով 14:30-ից Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները կարող են հավաքվել Կոպենհագենում գտնվող Հայաստանի դեսպանատան մոտ եւ միասին ուղեւորվել դեպի ստադիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով