13:50  ,  29 օգոստոսի, 2014

Ալոնսո. Ուրախ եմ խաղալ «Բավարիայում» եւ աշխատել Գվարդիոլայի նման մարզիչի հետ

Գվարդիոլան մի մարզիչ է, ում պետք է հարգանքով վերաբերվել։ Նրա անունը յուրահատուկ հմայք ունի, ասել է Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն՝ խոսելով Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։ 32-ամյա ֆուտբոլիստը հաստատել է իր տեղափոխությունը մյունխենյան ակումբ։

«Ֆուտբոլում նա անհավանական բարձունքների է հասել։ Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նրա հետ։ Իհարկե, նա մեծ դեր խաղաց իմ որոշման մեջ, քանի որ երկուսս էլ ձգտում ենք առավելագույն հաջողությունների։

Միշտ լսել եմ, որ «Բավարիան» մեծ ընտանիք է։ Այժմ ես դրա մի մասնիկն եմ, ինչի համար շատ ուրախ եմ»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։

Հիշեցնենք, որ իսպանացու տրանսֆերի համար Արքայական ակումբը կստանա 10 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում