13:23  ,  29 օգոստոսի, 2014

Սարսանիա. Բերեզովսկին գերազանցում է Շունինին եւ Գաբուլովին

Հարկավոր է քննադատել ոչ թե Բերեզովսկուն, այլ մյուս երկու դարպասապահներին։ Ռոմանի հետ աշխատել եմ «Խիմկիում»։ Դարպասապահական վարպետությամբ նա գերազանցում է Շունինին եւ Գաբուլովին, ասել է հայտնի ֆուտբոլային գործակալ Կոնստանտին Սարսանիան՝ խոսելով Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու մասին։

«Սակայն Ռոմանը տարեց ֆուտբոլիստ է։ «Դինամոյի» նման ամբիցիոզ ակումբի հետ պետք է հեռանկարային դարպասապահ։ Բերեզովսկու նկատմամբ չի կարող լինել ոչ մի քննադատություն։ Նա կարող է փոխարինել ցանկացած դարպասապահի եւ պետք է մնա թիմում։

Ինչ վերաբերում է Գաբուլովին, ապա ինձ համար անհասկանալի էր նրա տեղափոխությունը»,- Սարսանիայի խոսքը մեջբերում է Izvestia.ru-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն այս մրցաշրջանում հաստատվել է ռուսական ակումբի հիմնական կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում