12:55  ,  29 օգոստոսի, 2014

Գեւորգ Ղազարյան. Հետաքրքիր խմբում ենք հայտնվել

Հունական «Օլիմպիակոսի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը մեկնաբանել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։

«Հետաքրքիր խմբում ենք հայտնվել։ Պետք է իրացնենք մեր ներուժը եւ ջանասիրաբար աշխատենք՝ լավ արդյունքի հասնելու եւ երկրպագուներին ուրախացնելու համար»,- գրել է Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսը» հայտնվել է A խմբում, որտեղ Հունաստանի չեմպիոնի մրցակիցներն են Մադրիդի «Աթլետիկոն», Թուրինի «Յուվենտուսը» եւ շվեդական «Մալմյոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում